Քերոբյան․ «Մեղրի» ԱՏԳ-ի գործարկման խնդիրը շուտափույթ լուծում պահանջողներից է19 հունվարի 2021 - 13:44 AMT PanARMENIAN.Net - «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման հարցը շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիրներից է, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է 2017 թվականին։ Սպասվում էր, որ Իրանի հետ սահմանակից տարածքում ստեղծվող ազատ տնտեսական գոտին, հաշվի առնելով նաև աշխարհագրական դիրքը, առևտրային և լոգիստիկ հնարավորությունները, կարող է կամուրջ դառնալ Իրանի, ԵԱՏՄ և ԵՄ երկրների միջև՝ բերելով միլիոնավոր դոլարների ներդրումներ։ ԱՏԳ-ն դեռ գործարկված չէ։ Քերոբյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան: Քերոբյանը հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և խնդիրներով, պատրաստակամություն հայտնել ըստ անհրաժեշտության ցուցաբերել հնարավոր օժանդակություն։ Վահան Քերոբյանը նախարար է նշանակվել 44-օրյա պատերազմից հետո։ Նա Menu.am ընկերության հիմնադիրն է։ Էկոնոմիկայի նախարար պաշտոնում Քերոբյանն առաջիկա տարվա համար երկնիշ տնտեսական աճ է խոստացել։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք «Այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ»,–գրել է նա Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա» Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու |