Երևան-Մեղրի ճանապարհին մոտ 100 մեքենա արգելափակվել է, 12-ը՝ բախվել

Երևան-Մեղրի ճանապարհին մոտ 100 մեքենա արգելափակվել է, 12-ը՝ բախվել

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Երևան-Մեղրի ճանապարհի 164-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով արգելափակվել է մոտ 100 ավտոմեքենա, 12-ը բախվել է և մեկ «ԿամԱԶ» մոտ 30 մ սահել է ձորը․ երթևեկությունը երկկողմանի փակվել է, հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Արգելափակումից դուրս են բերել 20 մարդատար և 5 բեռնատար ավտոմեքենա․ երթևեկությունը միակողմանի վերականգնվել է։

Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը Մ-2 ճանապարհի Երևան - Մեղրի հատվածի 165-րդ կմ-ին գտնվող Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղափոխել է հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետ։ Այնուհետև հրշեջ-փրկարարները ևս 4 քաղաքացու տեղափոխել են հենակետ՝ գիշերակացի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---