Փոխվել է «1000 դրամի» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը20 հունվարի 2021 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Զինծառայողների ապահովագրության («1000 դրամի») հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում 2020-ի դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, մինչև 2020-ի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: Հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից այժմ մնացել է միայն Ադամ Կաբլանյանը, ով նշանակվել էր հուլիսի 1-ից հետո: Հիմնադրամի խորհրդի նշանակման կարգում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ․ մինչև հունվարի 31-ը Կենտրոնական բանկը նշանակելու է խորհրդի չորս նոր անդամ, որոնք իրենց հերթին կընտրեն ևս երկուսին։ 2017 թվականին ստեղծված Հիմնադրամը միանվագ և երկարաժամկետ ֆինանսական հատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զինծառայողի, որը պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորման արդյունքում ձեռք է բերել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ինչպես նաև զոհված կամ դատական ակտով անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին։ Հիմնադրամի միջոցները ձևավորվում են Հայաստանի և Արցախի գրանցված աշխատողների ամսական աշխատավարձից՝ դրոշմանիշային վճարների տեսքով, ինչպես նաև ստացված նվիրաբերությունների շնորհիվ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին |