ԱԺ նիստն ընդմիջվել է՝ պատգամավորները ձյան պատճառով ժամանակին չեն հասել

ԱԺ նիստն ընդմիջվել է՝ պատգամավորները ձյան պատճառով ժամանակին չեն հասել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի հունվարի 20-ի նիստը դեռ չսկսված ընդմիջվել է․ պատգամավորները եղանակային վատ պայմանների պատճառով չեն կարողացել ժամանակին տեղ հասնել։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկել է 20 րոպե ընդմիջել՝ քվեարկությունների մասնակցելու հնարավորություն տալով բոլոր պատգամավորներին։

Ընդմիջումից հետո նիստը վերսկսել է։

Հունվարի 19-ին տեղացած առատ ձյան պատճառով մայրաքաղաքում երթևեկությունը դժվարացել է։ Սյունիքում էլ հունվարի 19-ին 100 մեքենա է արգելափակվել, 12-ը՝ բախվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---