24-ամյա երիտասարդին առանց վարորդականի վարելու համար մեղադրանք է առաջադրվել

24-ամյա երիտասարդին  առանց վարորդականի վարելու համար մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - 24-ամյա լոռեցուն մեղադրանք է առաջադրվել առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:

Ըստ գործող օրենքի՝ մեքենա վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով կամ կալանքով` մինչև 2 ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 1 տարով: 24-ամյա երիտասարդին հենց այս հոդվածով է մեղադրանք առաջադրվել։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 24-ամյա երիտասարդը, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, 2020թ. օգոստոսի 13-ին Մասիսում վարել է BMW մակնիշի ավտոմեքենան, որը նկատել են ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցները, արձանագրել խախտումը և այդ մասին կազմել վարչական իրավախախտման արձանագրություն:

Վարչական տույժ նշանակելուց մոտ երկու շաբաթ անց՝ 24-ամյա երիտասարդը Վանաձորի Խորենացի փողոցում վարել է «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենա, որի վերաբերյալ կրկին կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն:

Այժմ ԱԺ-ն քննարկում է 200,000 դրամ տուգանք սահմանել՝ առանց վարորդական իրավուքնի երթևեկողների համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---