Կարմիր գծերը Երևանի 10 վարչական շրջանից կհանվեն

Կարմիր գծերը Երևանի 10 վարչական շրջանից կհանվեն

PanARMENIAN.Net - Երևանի 10 վարչական շրջանում կարմիր գծերը կհանվեն, դրանք կպահպանվեն միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծն Ազգային ժողովն ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 2020-ի դեկտեմբերին։ Նախագծի հեղինակ իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնել էր, որ քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքում, երբ կլինի խախտումը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---