Արշակյան․ Հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել տարածաշրջանի ամենախոշոր ցուցահանդեսին

Արշակյան․ Հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել տարածաշրջանի ամենախոշոր ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել տարածաշրջանում ամենախոշոր՝ ExpoElectronica ամենամյա ցուցահանդեսին, հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Աջակցելով ինժեներական ընկերությունների արտադրանքի արտահանմանը՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԲՏԱ նախարարության, հնարավորություն է ընձեռում հայկական ինժեներական ընկերություններին անվճար հանդես գալ միասնական տաղավարով տարածաշրջանում ամենախոշոր՝ ExpoElectronica ամենամյա էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և համակարգերի ցուցահանդեսին, որը տեղի կունենա 2021թ․ ապրիլի 13-ից 15֊ը՝ Մոսկվայում»,- գրել է Արշակյանը:

Արշակյանը նաև մանրամասներ է ներկայացրել ամենամյա ցուցահանդեսին դիմելու կարգի մասին՝ ներկայացնելով դրա մանրամասներն ու մասնակցության հայտը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---