Սինանյանը Փաշինյանի որոշմամբ կգործուղվի Արցախ20 հունվարի 2021 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը հունվարի 22-24-ը ներառյալ կգործուղվեն Արցախ։ Նրանք գործուղվում են հետպատերազմյան շրջանում սփյուռքի ներուժի թիրախային աջակցության կազմակերպման հարցերի շուրջ Արցախի պետպաշտոնյաների հետ հանդիպելու, քննարկումներ ունենալու և գործող ծրագրերի բարելավմանն ուղղված աշխատանքների պլանավորման համար։ Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում նրանք վարչապետի աշխատակազմ կներկայացնեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |