Փաշինյան․ Ադրբեջանը պետք է կողմնորոշվի՝ ատելության քարոզի, թե խաղաղության ճանապարհով է գնում, ՀՀ-ն՝ ևս

Փաշինյան․ Ադրբեջանը պետք է կողմնորոշվի՝ ատելության քարոզի, թե խաղաղության ճանապարհով է գնում, ՀՀ-ն՝ ևս

PanARMENIAN.Net - Արբեջանից հնչող հայտարարությունները հակասական են, մի դեպքում, երբ հարկավոր է խաղաղության հռետորիկա, մյուս՝ ատելության քարոզ, այդ երկիրը պետք է կողմնորոշվի, թե որ ճանապարհով է գնում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը ևս պետք է կողմնորոշվի՝ որ ճանապարհով է գնում։

«Պատերազմն ունի հետցնցումներ: Մեր խնդիրն է կառավարել այդ իրավիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ որոշակի կայունություն ապահովել: Իհարկե, Ադրբեջանի կողմից դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է և ֆաշիստի դրսևորում է: Նման բան տեղի է ունեցել մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում: Չեմ կարծում, որ այստեղ միայն կառավարությունն ունի անելիք, անելիք ունի նաև ԱԺ-ն, և այդ դրոշմանիշը պետք է ի ցույց դնել միջազգային հարթակներում»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանում հակահայկական քարոզի մասին հարցին։

Ավելի վաղ Ադրբեջանում նամականիշ էր թողարկել, որտեղ բժշկական արտահագուստով մարդը գործիքով քիմիական ախտահանման էր ենթարկում Արցախը հայերից՝ ներկայացնելով որպես «կեղտ»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---