Հայտնի է 2020-ին 1000 խոշոր հարկատուի ցանկը․ 74 մլրդ դրամով պակաս հարկ է վճարվել21 հունվարի 2021 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020-ի հարկային տարվա 1000 խոշոր հարկատուի ցանկը, նրանք վճարել են 987․6 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ պակաս է 74 մլրդ դրամով կամ 7%-ով: 2020-ի արդյունքներով երկրի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 50․6 մլրդ դրամ: 2019-ի նույն ժամանակահատվածում «Գրանդ Տոբակոն» վճարել էր 57 մլրդ դրամ և կրկին առաջինն էր 1000 խոշոր հարկատուի ցանկում։ 2-րդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է՝ վճարած 45․5 մլրդ դրամ հարկերով: 2019-ին ընկերության մուտքերը կազմել էին 43․6 մլրդ դրամ: «Գազպրոմ Արմենիային» հաջորդում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ վճարած 41․6 մլրդ դրամով, 2019-ին ընկերությունը վճարել էր 51․3 մլրդ դրամի: 4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, որն 2020-ի ընթացքում վճարել է 23 մլրդ դրամ հարկ: 2019 թ․ ընկերության մուտքերը 13․6 մլրդ դրամ էին: Խոշոր հարկատուների առաջին հնգյակը եզրափակում է «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ 18․7 մլրդ դրամ հարկով: 2019 թ. տվյալներով՝ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը» վճարել էր 19․2 մլրդ դրամ: «ՍիփիԷս Օիլ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 6-րդն է՝ 17․9 մլրդ դրամով, որին հաջորդում են «Ֆլեշը»՝ 16 մլրդ դրամով, «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 15․2 մլրդ դրամով, «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ 14․7 մլրդ դրամով: 1000 խոշոր հարկատուի տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը», որը վճարել է 13 մլրդ դրամի հարկ: 2019 թ. համեմատ 2020 թ. 1000 խոշոր հարկատուների տասնյակում մեծ փոփոխությունների տեղի չեն ունեցել։ Առաջին 9 ընկերություններից որոշներն ուղղակի բարձրացել կամ իջել են մեկ կամ մի քանի տեղով։ Միայն 2019 թ․ 10 խոշոր հարկատու «Վեոն Արմենիային» (Beeline) փոխարինել է «ՄՏՍ Հայաստանը»։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր Քննարկումն ընթացել է Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիս Չոայի հետ Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում |