Ավինյան․ 3459 մարմին է դուրս բերվել, վերջնական թիվը 4000-ը չի անցնի

Ավինյան․ 3459 մարմին է դուրս բերվել, վերջնական թիվը 4000-ը չի անցնի

PanARMENIAN.Net - Ռազմի դաշտից 2021-ի հունվարի 20-ի դրությամբ դուրս է բերվել 3439 մարմին, որոնցից 766-ը նույնականացված չեն ու գտնվում են ԴՆԹ փորձաքննության փուլում։ 44-օրյա պատերազմի զոհերի վերջնական թիվը չի անցնի 4000-ը։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Անհետ կորածների թիվը նա չի նշել, քանի որ այն ճշտման փուլում է։

«Երբ այդ վերջնական թիվը ունենանք, ամբողջական զեկույցով կներկայացվի ՊՆ կողմից»,- նշել է Ավինյանը։

Ըստ Ավինյանի, անդամահատման խնդիր ունեցողների թիվը չի գերազանցում 150-ը: Վերջիններս պետությունից լավագույն ստանդարտներով պրոթեզավորում կստանան։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---