«ԱՐ» հեռուստաընկերությունը ոչ մեկին չի վաճառվել, նվեր չի տրվել21 հունվարի 2021 - 12:21 AMT PanARMENIAN.Net - 2021 թվականի հունվարի 21-ից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում՝ գործունեության լիցենզիայի ժամկետը լրանալու պատճառով: Ստորև ներկայացնում ենք «ԱՐ» hեռուստաընկերության տնօրեն Արամ Ղազարյանի հայտարարությունը։ «2021 թվականի հունվարի 21-ից «ԱՐ» հեռուստաընկերությունն այլևս չի լինելու եթերում՝ գործունեության լիցենզիայի ժամկետը լրանալու պատճառով: «ԱՐ» հեռուստաընկերությունը ոչ մեկին չի վաճառվել, նվեր չի տրվել: Նույնիսկ սարքավորումները և տեխնիկական միջոցները չեն վաճառվելու և նվեր չեն տրվելու: 2003 թվականից սկսած՝ «ԱՐ» հեռուստաընկերությունը, նոր սեփականատերերի ներդրած զգալի ֆինանսների, ջանքերի և ժամանակի շնորհիվ ստեղծել է յուրահատուկ ձեռագիր ունեցող հեռուստաալիք՝ ավելի քան հիսուն հաղորդաշարով: «ԱՐ» հեռուստաընկերությունը ստանալով նոր կյանք որդեգրեց ազգային, մշակութային և կրթական ուղղվածություն: Մասնավորապես եթեր հեռարձակվեցին հեռուստադիտողի կողմից սիրված այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են «Արարման խորհուրդը», «Վարպետների քաղաքը», «Մեր մեծերը», «Պարզ ճշմարտություններ», «Մենք ենք մեր սարերը», «Ոչ միայն հացիվ», «Վերադարձ», «Մեր երեխաները» և էլի մի շարք ուսուցողական, ժամանցային, երաժշտական հաղորդումներ: Բոլորը չնշելով՝ ասեմ միայն, որ սեփական արտադրության հաղորդումները կազմում էին հեռուստաալիքի ամենօրյա եթերաժամի մոտ 65%-ը: «ԱՐ»-ն իր գործունեության ընթացքում, սրտացավ և պրոֆեսիոնալ թիմային աշխատանքի շնորհիվ, միշտ պաշտպանել է ժողովրդի շահերը՝ հավատարիմ մնալով նրա հոգևոր և բարոյական արժեքներին: «ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական ծառայությունը միշտ մատուցել է օպերատիվ և անաչառ լրատվություն՝ պահպանելով պետականամետ դիրքորոշումը և ծառայելով մեր ազգային շահերին: «ԱՐ» հեռուստաընկերությունը հնարավորություն է ընձեռել իր հեռուստադիտողին վայելելու նաև բացառիկ ֆիլմեր: «ԱՐ» հեռուստաընկերությունն իր հաղորդումներով հեռուստադիտողին ներշնչել է ազգային արժանապատվություն, հպարտություն սեփական պատմության հանդեպ և օգնել է ժողովրդին ճանաչել ինքն իրեն ու սիրել սեփական հայրենիքը: Շնորհակալություն այսքան տարի մեր աշխատանքը գնահատելու և մեզ հետ լինելու համար», - նշել է Արամ Ղազարյանը։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |