$7․4 մլն՝ Մարտունու ԲԿ-ի վերակառուցմանը․ Պատրաստ կլինի 2022-ին

$7․4 մլն՝  Մարտունու ԲԿ-ի վերակառուցմանը․ Պատրաստ կլինի 2022-ին

PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի նախագծին, որով նախատեսվում է $7․4 մլն տրամադրել Մարտունու բժշկական կենտրոնի վերակառուցմանը:

Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ Մարտունու ԲԿ-ի կառուցումը կավարտվի 2022 թվականի սկզբին:

Նախարարը հիշեցրել է, որ դեռևս 2013 թվականին Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է $35 մլն դոլարին համարժեք ֆինանսավորման պայմանագիր, որով նախատեսված էին Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները, մասնավորապես՝ կառուցման շինարարական աշխատանքներ, բժշկական սարքավորումների և կահույքի ձեռքբերում։

Սակայն 2020-ի մարտի 6-ին որոշվել է ծրագրից հանել Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցումը՝ շինաշխատանքների բարձր արժեքի, փոխարժեքի հետևանքով առաջացած կորուստների պատճառով։

Վայոց Ձորի նոր ԲԿ-ի կառուցման և բուժսարքավորումներով հագեցման միջոցառումը սահմանվել է 2020-2023 թթ. կառավարության միջոցառումների ծրագրով։

Ավանեսյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարին են ուղղվել Մարտունու ԲԿ-ի կառուցման համար նախատեսված $3 մլն-ն ու այժմ անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ գումարը:

Ըստ նախարարի՝ Մարտունու ԲԿ-ն ինտենսիվ կառուցման փուլում է, իսկ Վայոց Ձորի ԲԿ-ի կառուցումը կսկսվի շուտով:

«Երկու կենտրոնն էլ ռազմավարական կարևորության են: Երկու տեղում էլ նախկին ԲԿ-ները գտնվում են ոչ բարվոք վիճակում և նոր ԲԿ-ների կառուցումը կնպաստի որակյալ ծառայությունների մատուցմանը», - ասել է նախարարը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---