ԲՀԿ․ GPS-ով սահմանագծումը բերել է լրջագույն խնդիրների և ռիսկերի21 հունվարի 2021 - 15:25 AMT PanARMENIAN.Net - GPS-ի միջոցով սահմանագծումը հանգեցրել է լրջագույն խնդիրների և ռիսկերի, Շուռնուխի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները տեղակայված են տեղի բնակիչների տներից ընդամենը 5 մետր հեռավորությամբ, հայտարարել է Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Պատգամավորի խոսքով՝ գյուղի մի մասն անցել է Ադրբեջանին, իրենք դա տեսել են Սյունիքի մարզ այցելության ժամանակ։ «Մենք եղել ենք մարզի բոլոր քաղաքներում, այցելել ենք Որոտան և Շուռնուխ գյուղեր, որոնք կանգնել են լրջագույն խնդիրների առաջ: Մենք այդ մարդկանց սոցիալական օգնություն էինք տարել»,- ասել է նա՝ հավելելով, որ շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել Սյունիքի խնդիրները։ Մելքումյանի գնահատմամբ՝ Սյունիքը սպառնալիքի տակ է, և այդ սպառնալիքի զգալի մասը բխում է հարևան Ադրբեջանից: 44-օրյա պատերազմից հետո Արցախի տարածքային կորուստներից ու զիջումներից զատ՝ Սյունիքի մարզի որոշ հատվածներում, ըստ ԽՍՀՄ քարտեզի, տներ ու հողատարածքներ են անցել ադրբեջանական կողմին։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ Նոյեմբերյանում իրավիճակը լարված է, ճանապարհ են փակել․ Բագրատ սրբազանը կոչ է արել ինքնագործունեությամբ չզբաղվել Սրբազանը ակտիվ քաղաքացիներին կոչ է արել 4–5–հոգանոց խորհուրդ կազմել |