Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը21 հունվարի 2021 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հայ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ հանդիպմանը։ Թաթոյանն առաջնահերթ բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և նրանց անհապաղ վերադարձին առնչվող հարցեր։ ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների վերադարձի գործընթացը: Թաթոյանն ընդգծել է նաև, որ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Ըստ ՄԻՊ-ի՝ այդ գործընթացը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքներով, ինչպես նաև ցեղասպանության հռետորաբանությամբ։ Հայկական կողմը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնում է հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Ավելի վաղ նույն հարցը ֆրանսիացի իր պաշտոնակցի հետ քննարկել էր նաև ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Ադրբեջանում պահվող գերիների հստակ թվի մասին առայժմ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվում, ըստ իշխանության՝ դա կարող է վնասել գերության մեջ գտնվող, բայց ՀՀ-ում անհետ կորած համարվողներին։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |