Ֆունկցիոնալ պրոթեզներ՝ զինհաշմանդամներին

Ֆունկցիոնալ պրոթեզներ՝ զինհաշմանդամներին

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց կտրամադրվեն առավել ֆունկցիոնալ, միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզներ, նախագիծը քննարկվել է Կառավարության նիստում։

Գործող կարգավորումների համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցող անձինք բուժատեխնիկական հանձնաժողովից ստացած համապատասխան եզրակացության հիման վրա ձեռք են բերում պետական հավաստագիր, որի միջոցով էլ իրականացվում է պրոթեզավորումը։

Պրոթեզի տրամադրումն այսուհետ իրականացվելու է՝ հաշվի առնելով շահառուի անհատական կարիքները վերջինիս գտնվելու վայրում՝ դիտարկելով նաև միջավայրը, նրա գործունեության ակտիվությունը։

Նոր նախագծով՝ պրոթեզների տրամադրման գործընթացում գնային սահմանափակում չի նախատեսվում։ Յուրաքանչյուր շահառուի համար իրականացվելու է իր կարիքներին համապատասխան ծախս։

Հայկական կողմն առայժմ չի հրապարակել 44-օրյա պատերազմից հետո զինհաշմանդամ դարձած անձանց թիվը։ Ավելի վաղ ախատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել էին, որ 77 հոգի հաշմանդամության կարգ է ստացել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---