5 բալանոց երկրաշարժ՝ Նախիջևան-ՀՀ սահմանին

5 բալանոց երկրաշարժ՝ Նախիջևան-ՀՀ սահմանին

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ի ուշ երեկոյան Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում 5 բալանոց երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Սյունիքի մի շարք բնակավայրերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ 3․8 մագնիտուդով երկրաշարժը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է տեղական ժամանակով ժամը 23:23 (Գրինվիչի ժամանակով ժամը 19:23)՝ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։

Հնարավոր ավերածությունների, տուժածների մասին հաղորդումներ չկան։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---