Covid-19-ը՝ ՀՀ-ում․ Մահվան ևս 11 դեպք և 183 նոր վարակակիր

Covid-19-ը՝ ՀՀ-ում․ Մահվան ևս 11 դեպք և 183 նոր վարակակիր

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 165,711-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 183-ով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Մահվան ևս 11 դեպք է գրանցվել, 9-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3030 դեպք կա, այլ պատճառով՝ 744։ Ապաքինվել է ևս 213 մարդ։

Առողջացածների ընդհանուր թիվը 154,259 է։ Փաստացի բուժվողների թիվը 7678 է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 632,646 թեստավորում, մեկ օրում՝ 2042 թեստ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---