Բժիշկ․ Մաքուր օդը նվազեցնում է Covid-19-ով վարակվելու ռիսկը

Բժիշկ․ Մաքուր օդը նվազեցնում է Covid-19-ով վարակվելու ռիսկը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակվելլու ռիսկը նվազեցնելու համար անհրաժեշտ է մաքուր օդ շնչել, հայտարարել է ալերգոլոգ-իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը, փոխանցում է «Վեդոմոստին»։

Նրա խոսքով ՝ օդի մաքրությունն ազդում է վարակների նկատմամբ թոքերի զգայունության վրա։

«Որքան օդում թթվածինը շատ է, այնքան ավելի հեշտ է մարդու համար շնչառական վարակներ, այդ թվում՝ կորոնավիրուս տանելը»,-ասել է բժիշկը։

Նրա խոսքով՝ կարևոր է ննջասենյակը փոշուց մաքրել՝ քնած ժամանակ մաքուր օդ շնչելու համար։

Հունվարի 22-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 97 մլն մարդ։ Վարակակիրների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է՝ 24․6 մլն-ից ավելի։ Վիրուսից 2 մլից ավելի մարդ է մահացել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---