Ջհանգիրյան․ Իշխանությունը դատական համակարգի զտման գործնական քայլեր չի արել, այն հնի ժառանգորդ է

Ջհանգիրյան․ Իշխանությունը դատական համակարգի զտման գործնական քայլեր չի արել, այն հնի ժառանգորդ է

PanARMENIAN.Net - Իշխանության եկած քաղաքական նոր ուժն անցած տարիներին դատական համակարգի զտման համար գործնական քայլեր չի կատարել, և այն մնացել է որպես հնի ժառանգորդ, հայտարարել է իշխող «Իմ քայլը» խմբակցության՝ բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը։

«Կարևոր հանգամանք է դատական համակարգի զտման խնդիրը։ Ցավոք, իշխանության եկած քաղաքական նոր ուժն անցած տարիներին այդ ուղղությամբ գործնական քայլեր չի կատարել, և դատական համակարգը մնացել է որպես հնի ժառանգորդ, իներցիայով դեռ առաջ է շարժվում»,- հայտարարել է նա՝ նշելով, որ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս «մաքրելու և զտելու»։

Նա նաև համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ում հաստատված է «դատարանների նախարարություն»՝ «բուրգ», որը վերից վար խիստ ենթակայություն է ենթադրում, «և դրա գլխին նստած պաշտոնատար անձը, անկախ նրա անձնական հատկանիշներից, կարողանում է ստորադաս դատարանների դատավորներին պարտադրել ցանկալի որոշում»։ Այս առումով՝ նա կարևորել է ԱԺ օրենսդրական նախաձեռնությունը՝ հետագայում դատարաններին ու դատավորների վերադասներից անկախացնելու համար։

Ըստ Ջհանգիրյանի՝ դատարանների ու դատավորների անկախությունը բազմաթիվ գործոններից է կախված։

ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստում քննարկվել է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: Արդեն հայտարարվել է, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցելու քվեարկությանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---