ՄԻՊ-ն Ադրբեջանում հայատյացության խորքային արմատների ապացույցներ է ներկայացրել

ՄԻՊ-ն Ադրբեջանում հայատյացության խորքային արմատների ապացույցներ է ներկայացրել

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել:

ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում ներկայացված ապացույցներն ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի հրապարակումներից են՝

1) «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին», - Ադրբեջանի փաստաբանների միության անդամ

2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լավագույն հայը մեռած հայն է

3) Պետք է սպանել կենդանի մնացած հայերին: Խոշտանգեք սպանելուց առաջ

4) Ես ուզում եմ հայերի, որոնց մերկացրել են ու բռնաբարել

5) Սրիկա հայերը պետք է սպանվեն ու վերանան այս մոլորակից ու բոլորն, ովքեր նրանց կողմից են, պետք է նույն ձև սպանվեն

6) Այս աշխարհում հայերի համար չպետք է տեղ մնա: Ես ատում եմ նրանց: Բոլոր անխիղճ հայերը պետք է սպանվեն

7) Ես ուղղակի սիրահարվել եմ Իլհամ Ալիևի խոսքերին, որ մենք նրանց քշում ենք շների պես

8 ) Որևէ կենդանի հայ չպետք է մնա Ղարաբաղում

9 ) Ծնողի կողմից իր երեխաների հարցման արդյունքների հրապարակում.

- Ո՞վ է մեր թշնամին

- Հայաստանը

- Ի՞նչ ենք զգում նրանց հանդեպ

- Ատելություն

- Վեր բարձրացրեք ձեռքերը և կրկնեք՝ մենք ձեզ կքշեն Ղարաբաղից շների պես

- Մենք ձեզ կքշենք Ղարաբաղից շների պես

10) գլխատված հայ զինվորի նկարով «Տելերգամ» սոցիալական ցանցի թուրք-ադրբեջանական հատուկ բացված ալիքում ծաղրող հարցումներ, թե ինչ են օգտատերերը զգում, երբ տեսնում են գլխատված հայ։

Նշվում է, որ գլխավոր հարցն այստեղ այն է, որ այդ հրապարակումներում օգտագործվում են նույն բառերը, ինչ ադրբեջանական իշխանության մարմիններն ու մշակութային գործիչները: Ընդ որում, այս հրապարակումներում թե´ ադրբեջանական, թե´ թուրքական աղբյուրներ են:

Նույն բառերն են օգտագործում նաև ադրբեջանական զինվորականները հայերին խոշտանգելու ու անմարդկային վերաբերմունքի տեսանյութերում:

Մանրամասներն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում, որ պատրաստվել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում կատարված մշտադիտարկման արդյունքներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---