Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության նախարարին և ԿԲ նախագահին, հուշագիր է ստորագրվել

Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության նախարարին և ԿԲ նախագահին, հուշագիր է ստորագրվել

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 23-ին հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնին և Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթին հետ, նախարարները հուշագիր են ստորագրել։

Նախարարությունից փոխանցում են, որ հանդիպումներին իրանական կողմից մասնակցել են պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։

Նրանք անդրադարձել են երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների։

Հայկական պատվիրակությունը այցելել է նաև Mammut արդյունաբերական համալիր և Cinnagen դեղագործական ձեռնարկություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---