ՊԵԿ․ Պետբյուջեն 1 տրլն 385 մլրդ դրամով է համալրվել25 հունվարի 2021 - 14:53 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի բյուջեի նախագծով սկզբնապես ծրագրվում էր ապահովել 1 տրլն 607 մլրդ դրամի չափով եկամտյանի մասը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ցուցանիշն իջեցվել է, հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, վերահսկման և մոնիթորինգի վարչության պետ Կարեն Թամազյանը, փոխանցում է FactorTv-ն։ Նրա խոսքով՝ վերջնական ցուցանիշը սահմանվել է 1 տրլն 326 մլրդ դրամի չափով: Այնուամենայնիվ, ՊԵԿ-ին հաջողվել է վերակատարել ծրագիրն ու պետբյուջեն համալրել 1 տրլն 385 մլրդ դրամով: «Այսինքն, մեզ հաջողվել է վերակատարել ցուցանիշները, որոնք նշված էին 2020 թվականի բյուջեի նախագծով ընդհանուր 59 մլրդ դրամի չափով»,- նշել է Թամազյանը: Նրա խոսքով՝ 1 տրլն 385 միլիարդից 71․3%-ը բաժին է ընկնում առաջին հազար՝ երկրի ամենախոշոր հարկ վճարողներին: Թամազյանը նշել է, որ հայ հարկ վճարողներին վերադարձվել է մոտ 138 մլրդ դրամ, որը ևս հավաքել է գերատեսչությունը: Ընդհանուր առմամբ՝ հարկային գերատեսչությանը հաջողվել է հավաքել 1 տրլն 523 մլրդ դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |