ՊԵԿ․ Պետբյուջեն 1 տրլն 385 մլրդ դրամով է համալրվել

ՊԵԿ․ Պետբյուջեն 1 տրլն 385 մլրդ դրամով է համալրվել

PanARMENIAN.Net - 2020 թվականի բյուջեի նախագծով սկզբնապես ծրագրվում էր ապահովել 1 տրլն 607 մլրդ դրամի չափով եկամտյանի մասը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ցուցանիշն իջեցվել է, հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, վերահսկման և մոնիթորինգի վարչության պետ Կարեն Թամազյանը, փոխանցում է FactorTv-ն։

Նրա խոսքով՝ վերջնական ցուցանիշը սահմանվել է 1 տրլն 326 մլրդ դրամի չափով: Այնուամենայնիվ, ՊԵԿ-ին հաջողվել է վերակատարել ծրագիրն ու պետբյուջեն համալրել 1 տրլն 385 մլրդ դրամով:

«Այսինքն, մեզ հաջողվել է վերակատարել ցուցանիշները, որոնք նշված էին 2020 թվականի բյուջեի նախագծով ընդհանուր 59 մլրդ դրամի չափով»,- նշել է Թամազյանը:

Նրա խոսքով՝ 1 տրլն 385 միլիարդից 71․3%-ը բաժին է ընկնում առաջին հազար՝ երկրի ամենախոշոր հարկ վճարողներին:

Թամազյանը նշել է, որ հայ հարկ վճարողներին վերադարձվել է մոտ 138 մլրդ դրամ, որը ևս հավաքել է գերատեսչությունը: Ընդհանուր առմամբ՝ հարկային գերատեսչությանը հաջողվել է հավաքել 1 տրլն 523 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---