Մարուքյանը ԵԽԽՎ նիստից առաջ ակցիա է արել՝ պահանջելով հայ գերիների վերադարձը

Մարուքյանը ԵԽԽՎ նիստից առաջ ակցիա է արել՝ պահանջելով հայ գերիների վերադարձը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստից առաջ ակցիա է իրականացրել՝ պահանջելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը։

Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ակցիայից կարճ տեսանյութ է ներկայացրել, որտեղ պահել է պաստառ՝ «Ազատություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին» գրությամբ։

«ԵԽԽՎ նիստը սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,- գրել է Մարուքյանը։

Պատերազմից հետո Հայաստան է վերադարձել Ադրբեջանում պահվող 44 գերի։ Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո հայկական կողմից 6 տասնյակից ավելի կամավոր էր գերեվարվել։ Մյուս ռազմագերիների մասին հայկական կողմն առայժմ պաշտոնական տվյալներ չի հրապարակել։ Ավելի վաղ իշխանության ներկայացուցիչները հայտարարել էին, թե դա արվում է գերույթան մեջ գտնվող, սակայն անհետ կորած համարվողների կյանքը չվտանգելու համար։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---