Արմեն Գրիգորյանը սպորտի միջազգային վարպետի կոչում է շնորհել հայ մարզիկներին

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային օլիմպիական կոմիտեի շենքում սպորտի ու երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը սպորտի միջազգային վարպետի կոչում է շնորհել մի շարք հայ մարզիկների: Այդ կոչմանն են արժանացել այն մարզիկները, որոնք փայլուն արդյունքի են հասել միջազգային ասպարեզում եւ այդպիսով մեծ ավանդ են ներդրել Հայաստանում սպորտի զարգացման գործում: Սպորտի միջազգային վարպետի վկայականները հանձնել է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Պատվավոր կոչմանն են արժանացել 13 մարզիկներ, որոնք հանդես են գալիս 5 մարզաձեւերում, որոնք են` բռնցքամարտը, ուշուն, սամբոն, ծանրամարտը եւ հեռացատկը:



Սպորտի միջազգային վարպետի կոչում է շնորհվել.



Էդուարդ Համբարձումյանին` բռնցքամարտի 2008թ. Եվրոպայի չեմպիոն

Ժաննա Վարդանյանին` սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Սասուն Հայրապետյանին` ուշուի 2008թ. Եվրոպայի չեմպիոն

Արսեն Սարգսյանին` հեռացատկի 2008թ. միջազգային մրցումների 1-ին մրցանակակիր

Սերգեյ Սեւյանին` ուշուի 2008թ. Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր

Արա Խաչատրյանին` ծանրամարտի 2008 աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր

Ցոլակ Անանիկյանին` բռնցքամարտի 2008թ. Եվրոպայի արծաթե մրցանակակիր

Վաչիկ Վարդանյանին`սամբոյի աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր

Էմին Ասլանյանին` սամբոյի 2008թ. Եվրոպայի չեմպիոն

Լիլիթ Պողոսյանին`սամբոյի 2007թ. աշխարհի առաջնության 5 տեղ

Ռուբեն Ալեքսանյանին` ծանրամարտի 2008թ. երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Առաքել Միրզոյանին` ծանրամարտի 2008թ. երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Արամ Անդրիկյանին` ծանրամարտի 2008թ. երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---