ԿԳՄՍ փոխնախարար․ Ատեստատները կթվայնացվեն

ԿԳՄՍ փոխնախարար․ Ատեստատները կթվայնացվեն

PanARMENIAN.Net - Հայաստանում նախատեսվում է ատեստատների թվայնացման գործընթաց, այն հնարավորություն է տալու ամբողջությամբ հրաժարվելու թղթային պրոցեսից և անցնելու ինքնաշխատ եղանակով ստացվող ատեստատների, այնուհետև դրանց սերտիֆիկացման, ստորագրման, վավերացման թվային գործընթացներին, հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա մեկնաբանել է կրթության մասին օրենքում փոփոխությունները, որոնք ընդունվել են ԱԺ նախորդ քառօրյայի ընթացքում։

«Հավանաբար հաջորդ ուսումնական տարում կկարողանանք այսկերպ իրականացնել ատեստատների շնորհման պրոցեսը։ Ինչպես նաև նոր բաղադրիչներ ենք ներդնելու պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման կարգի և դրան առնչվող ծրագրային համակարգի, կրթության առանձնահատուկ պայմանների երեխաների տվյալների ենթահամակարգի մասով»,- ասել է նա։

Անդրեասյանի խոսքով՝ ըստ օրենքի՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդգրկված են կրթության բոլոր մակարդակները: 2021-ին նախատեսվում է նախադպրոցական հաստատությունների և մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի` քոլեջների, ուսումնարանների համար տեղեկատվական համակարգերն ամբողջությամբ գործարկել։

Անդրեասյանը նաև խոսել է համավարակի ու պատերազմի հետևանքով կրթության ոլորտում առաջացած խնդիրների մասին՝ նախանշելով դրանց լուծման հնարավոր ուղիները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---