103 մլն դրամի տեխնիկա՝ Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքներին

103 մլն դրամի տեխնիկա՝ Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքներին

PanARMENIAN.Net - Կապան, Մեծավան և Մարմաշեն միավորված համայնքներին հատկացվել է մեկական բազմաֆունկցիոնալ էքսկավատոր՝ յուրաքանչյուրը 34․4 մլն դրամ արժողությամբ, ընդհանուր ներդրումը կազմել է 103․2 մլն դրամ։

Ծրագիրն իրականացվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։

Տարածքային զարգացման հիմնադրամից նշում են՝ ծրագիրն էականորեն նպաստում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։

Սյունքիի մարզի Կապան համայնքը նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո դարձել է սահմանամերձ։ Սահմանազատումը կատարվել է ըստ ԽՍՀՄ քարտեզի։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---