Տեր-Պետրոսյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը

Տեր-Պետրոսյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է գերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ քննարկվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Մոտ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասվում է գրառման մեջ։

Նշվել է, որ գերիների վերադարձը մեծապես կնպաստի թե Արցախում, թե Հայաստանում հասարակական տրամադրությունների բարելավմանը և տարածաշրջանային կարգավորման հետագա քայլերի հստակեցմանը:

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հստակ թիվը չի հրապարակվել։ Հայկական կողմը պաշտոնական մակարդակով շարունակում է տարբեր հարթակներում բարձրրաձայնել նրանց վերադարձի մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---