ՅՈւՆԵՍԿՕ-ն Արցախ փաստահավաք առաքելություն կուղարկի26 հունվարի 2021 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ՅՈւՆԵՍԿՕ-ն որոշել է փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ, ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կառույցի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ հեռախոսազրույցում ողջունել է այդ որոշումն ու ընդգծել Արցախի հայկական մշակութային ժառանգության համամարդկային կարևորությունը։ Նախարարն անընդունելի է համարել մշակութային ժառանգության պաշտպանության հարցի քաղաքականացումը և այդ գործընթացում արհեստական խոչընդոտներ ստեղծելու ադրբեջանական կողմի պրակտիկան: ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարն ընդգծել է ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը՝ հայկական ժառանգության դիտավորյալ ոչնչացման և դրանց ինքնության խեղաթյուրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ֆոնին։ Այվազյանը նշել է, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈւՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը: Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ ոչնչացրել, վանդալիզմի է ենթարկել հայկական պատմական ժառանգությունները։ Պատերազմի ընթացքում ու դրանից հետո համացանցում բազմաթիվ հոլովակներ էին տարածվում հայկական գերեզմաններ ու խաչքարեր պղծող ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ։ Վանդալիզմի է ենթարկվել նաև Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |