Փոխնախարար․ Կոնյակի արտահանումը նվազել է 20%-ով, գինու՝ 27-28%-ով

Փոխնախարար․ Կոնյակի արտահանումը նվազել է 20%-ով, գինու՝ 27-28%-ով

PanARMENIAN.Net - Կոնյակի արտահանման ցուցանիշները նվազել են մոտ 20%-ով, գինու` 27-28%-ով, ալկոհոլային խմիչքների արտահանման վատ ցուցանիշի պատճառը համավարակն է, հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, փոխանցում է Ա1+-ը։

2020-ին Հայաստանից արտահանվել է մոտ 145,500 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը 3000 տոննայով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Խոջոյանի խոսքով՝ գյուղոլորտի մոտ 30,000 շահառու օգտվել է նախարարության առաջարկած ծրագրերից, ընդհանուր առմամբ՝ մոտ 80 մլրդ դրամ արտոնյալ պայամաններով, 0%-ով գումար է տրամադրվել հենց գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար։

«Վերամշկող կազմակերպությունների մթերումների ծավալները երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ եթե 2019 թվականին մթերվել է 86,000 տոննա, ապա 2020 թվականին այդ թիվը կազմել է 96,000 տոննա, այսինքն՝ նույնիսկ մթերման ծավալների ավելացում է տեղի ունեցել, ինչը բավականին լավ ցուցանիշ է և խոսում է այն մասին, որ բիզնեսմեններն ունեն համապատասխան շուկաներ»,- հայտարարել է փոխնախարարը։

Խոջոյանը նշել է, որ ներմուծվող ապրանքների դեպքում կարող է գների բարձրացում լինել՝ արտաժույթով պայմանավորված։

2019-ի դեկտեմբերին էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ նախորդ 11 ամսվա ընթացքում կոնյակի արտահանումն աճել է մոտ 27%-ով, գինու՝ 50%-ով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---