Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 18-ին համապետական հանրահավաք կանցկացնի

Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 18-ին համապետական հանրահավաք կանցկացնի

PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 18-ին համապետական հանրահավաք կանցկացնի, դրա կազմակերպչական հարցերը քննարկվել են հունվարի 26-ի խորհրդի նիստում։

Դրա ընթացքում քննարկվել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը, քննարկման ավարտին ընդունվել է խորհրդի դիրքորոշումն ու մոտեցումներն արտահայտող հայտարարություն:

Շարժումը վերահաստատում է Փաշինյանի հրաժարականի իր պահանջը, ինչպես նաև ազգային համաձայնության անցումային կառավարության ձևավորման առաջնահերթությունը:

Այդ կառավարության առաջնահերթ խնդիրները պետք է լինեն վիճակի կայունացումը, երկրի առջև ծառացած հումանիտար, սոցիալ-տնտեսական և հետպատերազմական իրավիճակի հետ կապված ներքին ու արտաքին հրատապ խնդիրների լուծումը, վստահելի և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

«Գործող վարչապետի գլխավորությամբ կամ գործող իշխանությունների կողմից ընտրությունների անցկացման ցանկացած փորձ ի սկզբանե կասկածի տակ է դնելու ընտրությունների լեգիտիմությունը և հղի է ապակայունացման և ներքաղաքական բախումների վտանգներով»,- ասված է հայտարարության մեջ:

Հայրենիքի փրկության շարժումը քաղաքական բոլոր ուժերին առաջարկում է վերոնշյալ ճանապարհային քարտեզի հիման վրա հասնել փոխհամաձայնության։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---