Գարեգին Բ․ Նաև ազգային փոքրամասնությունների զավակները հերոսաբար պայքարեցին հանուն հայրենիքի

Գարեգին Բ․ Նաև ազգային փոքրամասնությունների զավակները հերոսաբար պայքարեցին հանուն հայրենիքի

PanARMENIAN.Net - Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում, հայտարարել է կաթողիկոս Գարեգին Բ-ն ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-ամյակի առթիվ բանակին հղված կոչում։

Նա նշել է, որ դարերի ընթացքում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն՝ հերոսաբար պաշտպանելով հայրենիքն ու հարազատ ժողովրդին։ Գարեգին Բ-ն ընդգծել է նաև ազգային փոքրամասնությունների դերը արցախյան պայքարում։

«Արցախի պաշտպանության համար մղված պատերազմներում Հայոց բանակի քաջարի զորահրամանատարներն ու զինվորները, որոնց թվում ազգային փոքրամասնությունների խրոխտ զավակներ, նույն խիզախ ոգով հերոսաբար պայքարեցին հանուն հայրենիքի, և շատեր իրենց կյանքը նվիրեցին՝ ի սեր հայրենյաց և ազգի», - ընդգծել է նա։

Կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ աշխարհասփյուռ հայությունն անցյալի հաղթանակների ոգով պիտի կերտի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, վերականգնի կյանքն Արցախում և Հայաստանում՝ «նաև ի պանծացումն հանուն հայրենյաց զոհված մեր զավակների խնկելի հիշատակի»։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---