5 գերի է վերադառնում, 62-ը զանգել են հարազատներին

5 գերի է վերադառնում, 62-ը զանգել են հարազատներին

PanARMENIAN.Net - Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում, հայրենիք է վերադառնում 5 գերի, հայտնել է ֆեյսբուքյան իր էջում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

“Նաև գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ”, - նշել է նա։

Ադրբեջանում տասնյակ գերիներ են պավում, որոնցից մի քանիսին Ադրբեջանը դատել է պատրաստվում։ Բացի այդ, Բաքուն հայտարարել է, թե Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարված 62 շիրակցիներին Ադրբեջանը չի ճանաչում որպես ռազմագերի։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---