Լպուտյան․ Արոնյանն առաջիկա օրերին հայտարարություն կանի 3 փետրվարի 2021 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։ Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, գրում է, «Ազատություն» ռադիոկայանը։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել է, թե հրաժարվել է այսուհետ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ մշտական բնակության։ «Ես իր հետ երեկ խոսել եմ, ասաց՝ «այս երկու օրը գրառում կանեմ», այլ տեղեկություն ինքս էլ չունեմ», - ասել է Լպուտյանը։ Ըստ շրջանառվող լուրերի` Արոնյանին խոստացել էին լուծել գերհզոր համակարգչի և անձնական մարզչի ֆինանսավորման հարցը, աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին լիարժեք նախապատրաստվելու համար, ինչը չի արվել։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |