Սեյրան Օհանյանը կմասնակցի ընտրություններին. Որ ուժի հետ՝ դեռ չի որոշել

Սեյրան Օհանյանը կմասնակցի ընտրություններին. Որ ուժի հետ՝ դեռ չի որոշել

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին, եթե լինեն։ Այդ մասին նա հայտարարել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։

Օհանյանը դեռ չի որոշել, թե որ ուժի հետ կգնա ընտրության, մասնակցության ձևաչափը ևս դեռևս չի ընտրել։

«Յուրաքանչյուր անհատ սահմանադրական իրավունք, որոշ դեպքերում՝ նաև պարտականություն ունի, մասնակցելու ընտրություններին, այս նեղ, անելանելի իրավիճակում: Ես որպես ՀՀ քաղաքացի կմասնակցեմ, բայց ինչ ձևաչափով, որ ուժի հետ միասին, դա ինքս կորոշեմ»,- ասել է նա:

Ավելի վաղ արտահերթ ընտրությունների դեպքում դրանց մասնակցելու պատրաստակամության մասին էր հայտարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---