Պողոսյան․ Արցախում զինվորները 2 տարուց քիչ կծառայեն, պրոֆեսիոնալ բանակ կլինի 5 փետրվարի 2021 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակում զինվորները, ըստ նախնական տվյալների, սկսելու են ծառայել 2 տարուց պակաս, բանակը վերակազմակերպվելու է պրոֆեսիոնալ հիմնունքներով, հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, փոխանցում է 24News-ը։ Նրա խոսքով՝ բանակը ոչ թե կազմալուծվում, այլ վերակազմավորվում է։ «Պաշտպանության բանակը չի կազմաքանդվելու, այլ վերակազմավորվելու է։ Կվերանայվեն նաև ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետները՝ երկու տարուց քիչ կլինի։ Որքան կսահմանվի զինվորական ծառայության նոր ժամկետը՝ չեմ կարող ասել, դեռ քննարկման փուլում են։ Իշխանությունները քննարկում են նաև զորքի թվաքանակի վերաբերյալ հարցեր։ Նրանք են որոշելու, թե քանի զինվորական է ծառայելու և ինչպիսի սպառազինություն, ռազմամթերք է ունենալու մեր բանակը»,- ասել է նա։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե ադրբեջանական կողմի պահանջով առաջիկայում կազմալուծվելու է Արցախի Պաշտպանության բանակը, իսկ բնագծերի անվտանգությունը ապահովելու են ռուս խաղաղապահներն ու Արցախի՝ նոր կազմավորված ներքին գործերի նախարարության աշխատակիցները։ Փետրվարի 4-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ևս հերքել էր ՊԲ կազմալուծման մասին լուրերը։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |