Ավինյան․ Եվս մեկ եռակողմ պայմանավորվածություն կա՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի մասով10 փետրվարի 2021 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը բացի նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման և հունվարի 11-ի՝ տրանսպորտային ապաշրջափակման մասին պայմանավորվածություններից, ադրբեջանական ու ռուսական կողմի հետ ևս մեկն ունի՝ կապված Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի հետ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին։ Պատգամավորը խնդրել է մեկնաբանել՝ ինչ հուշագրի մասին է ավելի վաղ խոսել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և արդյոք նոյեմբերի 10-ի ու հունվարի 11-ի պայմանավորվածություններից բացի, այլ փաստաթուղթ կա։ Բագրատյանը փետրվարի 10-ին հայտարարել էր, թե Կապանում ռուս սպան նրան է տրամադրել ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված մի հուշագիր՝ 6 կետից։ Ըստ նախկին վարչապետի՝ ճանապարհի որոշ հատվածներում հայկական կողմին ստիպել են 1-2 կմ նահանջել, իսկ GPS-ով սահմանազատումը բազմաթիվ սխալներ է արվել։ Ավինյանը նախ նշել է, որ այդ հարցի պատասխանը պետական գաղտնիքներ է պարունակում, այն հանրային քննարկել չի կարելի։ Նա առաջարկել է անվտանգային միջավայրին առնչվող հարցերը քննարկել ԱԺ համապատասխան հանձնաժողովներում։ Պատգամավորի դիտարկմանը, թե պայմանագրի կամ միջազգային փաստաթղթի բովանդակությունը գաղտնի լինել կարող է, իսկ ինքնին դրա փաստը՝ ոչ, Ավինայնը նշել է, որ ինքը տեղեկացված չէ առանց ՌԴ միջնորդության որևէ փաստաթղթի մասին։ «Բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են, և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն, որը վերաբերում է Դավիթ Բեկ-Գորիս հատվածին, որտեղ վիճելի հատվածներով էր անցնում ճանապարհը։ Դա, բացի Ձեր նշած պայմանավորվածություններից, միակն է, որ ինձ հայտնի է»,-ասել է փոխվարչապետը։ Պատերազմից հետո հայկական կողմը ստիպված է եղել Արցախում ու ՀՀ որոշ հատվածներում զիջումների գնալ։ Մասնավորապես Սյունիքի ու Գեղարքունիքի մի շարք բնակավայրերից տներ ու հողատարածքներ են մնացել ադրբեջանական կողմում։ Սահմանազատման աշխատանքները կատարվել են GPS-ով ու ըստ ԽՍՀՄ քարտեզների։ Ընթերցեք նաև․ Բագրատյանը հայտարարել է հայ-ադրբեջանական հուշագրի մասին, որն իրեն ցույց են տվել Սյունիքում Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Հայաստանում «Ֆասթ Բանկ» ՓԲԸ վարկային պորտֆելն ավելացել է60 տոկոսով Վարչապետը գերմանական Fichtner–ի պատվիրակության հետ քննարկել է վերականգնվող էներգետիկայի զարգացումը ՀՀ–ում Այցը Երևան տեղի է ունենում Մյունխենում կայացած հանդիպման արդյունքներով |