ՌԴ-ում արձագանքել են քարտեզին, որտեղ Ղրիմն ու Կուբանը «թուրքական են»

ՌԴ-ում արձագանքել են քարտեզին, որտեղ Ղրիմն ու Կուբանը «թուրքական են»

PanARMENIAN.Net - ՌԴ-ում արձագանքել են Թուրքիայում հրապարակված քարտեզին, որտեղ Ղրիմը և Կուբանը, ինչպես նաև Ռոստովի շրջանն ու Հյուսիսային Կովկասը, ԽՍՀՄ նախկին տարածքը, այդ թվում՝ ՀՀ-ն, նշված են որպես մինչև 2050-ը «թուրքական ազդեցության» տարածման գոտում ընդգրկվելիք տարածքներ։

Քարտեզը ցուցադրվել է TGRT հեռուստաալիքով և արտացոլում է թուրքական ազդեցության ոլորտի տարածման վերաբերյալ Stratfor-ի կանխատեսումը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ենթադարվում է, որ վերոնշյալից բացի, այդ գոտում կհայտնվեն նաև Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ, ամբողջ Միջին Ասիան ու Անդրկովկասը։

ՌԴ Պետդումայի պաշտպանության գծով կոմիտեի փոխնախագահ Ալեքսանդր Շերինը հորդորել է ավելի լուրջ վերաբերվել նման կանխատեսումներին՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղում հաջող գործողությունից հետո Թուրքիան միանգամայն հավատացած է իր ուժերին և պաշտոնապես նշել է, թե որ ուղղությամբ է շարժվելու»։ Ըստ Շերինի ՌԴ-ն պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեր ԼՂ հակամարտության, ռուսական խոցված ինքնաթիռի, սիրիական հակամարտության հարցերում։

Ըստ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովի՝ Թուրքիայի ղեկավարությունը մտածում է Օսմանյան կայսրության վերստեղծման մասին՝ նշելով՝ հազիվ, թե Թուրքիան ուժային միջոցներով ցանկանա միացնել ռուսական տարածքները։

Պետդումայի պատգամավոր Պավել Շպերովն իր հերթին հայտարարել է, որ պետք է ամեն ինչին պատրաստ լինել և հավելել, որ Անկարան միշտ ուշադրություն է դարձնում ՌԴ քաղաքական գործիչների հայտարարություններին՝ նշելով, որ պետք է լինի ՌԴ ԱԳՆ արձագանքը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---