Ալիև․ Բաքվին վերադարձվելու էր 5 շրջան, ԼՂ-ն անկախություն էր ստանալու, իսկ Քելբաջարն ու Լաչինը մնալու էին ՀՀ հսկողության տակ15 փետրվարի 2021 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը կապիտուլյացիայի ընդունում էր ՀՀ կողմից և թույլ տվեց Ադրբեջանին վերադարձնել Լաչինի և Քելբաջարի (Քարվաճառի) շրջանները։ Նա ասել է, որ ըստ բանակցությունների՝ Բաքվին վերադարձվելու էր 5 շրջան, ԼՂ-ն անկախություն էր ստանալու, իսկ Քելաբաջարն ու Լաչինը մնալու էին ՀՀ հսկողության տակ, գրում է Minval.az-ը։ «Բանակցությունների ընթացքում նրանք երբեք չէին ցանկանում մեզ վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները։ Դա էր բանակցություններում պայմանավորվածության բացակայության հիմնական պատճառը։ Ցավոք, Հայաստանը և նրա մի շարք արտերկրի հովանավորներ ձգտում էին, որ Ադրբեջանին վերադարձվի 5 շրջան և Ադրբեջանը դրանով գոհանա։ Լեռնային Ղարաբաղը մի օր անկախություն էր ստանալու, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջաններն ընդմիշտ մնալու էին Հայաստանի հսկողության տակ։ Բայց ես մերժեցի այդ առաջարկը»,- ասել է նա։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |