Երկրաշարժ՝ Իրանում. Տուժածներ ու ավերածություններ կան18 փետրվարի 2021 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին 5․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի կենտրոնական հատվածում։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Շեհրե Կորդ քաղաքից 149 կմ հեռավորության վրա էր դեպի հարավ-արևելք։ Այդ քաղաքում 129,000 մարդ է ապրում։ Օջախը 10 կմ խորությամբ էր, գրում է ՏԱՍՍ-ը Եվրոպայի միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի վրա հղումով։ Ըստ Tasnim-ի՝ երկրաշարժի ուժգնությունը եղել է 5․6 մագնիտուդ։ Նշվում է, որ առնվազն 10 մարդ է տուժել։ Յասուջ և Սիսեհթ քաղաքներում կան ավերածություններ, որոշ ճանապարհներ տուժած շրջաններում փակ են։ Ջրամատակարարման և էներգամատակարարման խափանումներ կան։ Վերջին շրջանում սեյսմիկ ակտիվություն է գրանցվում տարածաշրջանում։ Փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) Երևանից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է եղել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:Հետցնցումները շարունակվում են։ Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը` մայիսի 1–ին Անվանումն արդեն հայտնի է Բաքուն Ռասմուսենին մեղադրում է ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարի «կարգավիճակը չարաշահելու» մեջ Ռասմուսենի խմբի զեկույցում ԵՄ–ին կոչ է արվել համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան անձինք Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն այն արցախցիները, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարվա ընթացքում |