Զոհրաբյանը ռուս գործընկերներին է փոխանցել գերիների ցուցակները

Զոհրաբյանը ռուս գործընկերներին է փոխանցել գերիների ցուցակները

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ռուս գործընկերներին է փոխանցել ռազմագերիների և գերի ընկած քաղաքացիական անձանց այն ցուցակները, որոնք ուղարկվել են նաև Եվրոպական դատարան։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ վստահություն հայտնելով, որ կարվի առավելագույնը գերիների վերադարձի համար։

«Ռուսաստանի Պետական դումայում և ՌԴ Դաշնությունների խորհրդում այս օրերին «Եդինայա Ռոսիայի» և ՌԴ կոմունիստական կուսակցության խորհրդարանական ղեկավար կազմերի հետ քննարկումների հիմնական թեման Արցախն է՝ հետպատերազմյան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ռազմագերիների՝ առանց որեւէ նախապայմանի վերադարձնելու հարցը, անհետ կորածների խնդիրը։

Բնականաբար, ներկայացրել եմ նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու այս իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ճանապարհները»,-ասվում է գրառման մեջ։

Հայկական կողմից գերիների վերջնական թվի մասին հստակ տվյալներ չկան։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---