Իրավապաշտպան․ Եվս մեկ քաղաքացի է ձերբակալվել, կասկածվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու մեջ20 փետրվարի 2021 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Եվս մի քաղաքացի է ձերբակալվել «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը լինելու կասկածով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Ընդ որում, նա նույնպես եղել է ԱԱԾ-ի շենքում, երբ այդ ֆեյքը կատարել է իր վերջին գրառումը։ Փաստորեն, այս պահին «Գագիկ Սողոմոնյան» լինելու կասկածով ձերբակալված է չորս անձ, իսկ, օրինակ, անառիկ Շուշին թշնամուն հանձնելու կասկածով՝ զրո անձ», - գրել է Մելիքյանը։ Ավելի վաղ ձերբակալվել էին նաև ԱԱԾ բերման ենթարկված՝ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը՝ նույն ֆեյք էջը վարելու կասկածով։ Դրանից հետո ֆեյքը շարունակել է գրառումներ կատարել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |