ՀՀԿ․ Խստորեն դատապարտում ենք ուժային կառույցների միջոցով քաղաքական հետապնդման բոլոր դեպքերը

ՀՀԿ․ Խստորեն դատապարտում ենք ուժային կառույցների միջոցով քաղաքական հետապնդման բոլոր դեպքերը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հայտարարությամբ է հանդես եկել՝ խստորեն դատապարտելով ուժային կառույցների միջոցով երկրում քաղաքական հետապնդման բոլոր դեպքերը։

«Երկու հայկական պետություններն ազգային աղետի հասցրած, Արցախյան վերջին պատերազմի արդյունքում խայտառակ պարտության միակ պատճառ հանդիսացող կապիտուլյանտ իշխանությունը, շարունակելով հայ ժողովրդի հայրենազրկման եւ պետականազրկման հանցավոր քաղաքականությունը, համառ, բայց ապարդյուն ջանքեր է գործադրում կեղծ քրեական գործերի, սին մեղադրանքների, ուժային ռեսուրսի ապօրինի գործադրման միջոցով հայ ժողովրդին արժանապատվության եւ արդարության համար պայքարի վճռականությունից, հույսից եւ կամքից զրկելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

ՀՀԿ-ն այս համատեքստում է դիտարկում փետրվարի 19-ին Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրենց ընդդիմադիր և ազգային հայացքներով հայտնի մի շարք հասարակական, հանրային, մտավորական և փորձագիտական շրջանակների գործիչների հանդեպ ապօրինի և շինծու քրեական գործեր հարուցելու փաստը։ «Այս ամենը կատարվում է երկրում անհեթեթ պատճառաբանությամբ մինչ այսօր գործող ռազմական դրության պայմաններում, որն, ըստ միջազգային գնահատականների, նպատակունի ճնշելու հակակառավարական ցույցերը եւ ազատազրկելու ընդդիմադիր գործիչներին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.

1. Խստորեն դատապարտում է ուժային կառույցների միջոցով երկրում քաղաքական հետապնդման բոլոր դեպքերը։

2. Ափսոսանք է հայտնում, որ Ազգային Անվտանգության ծառայությունը շեղվել է իր բուն առաքելությունից եւ դարձել է «անհեթեթ խզբզանքի» գրպանային կամակատարը։

3. Պահանջում է անհապաղ չեղարկել ռազմական դրությունը եւ երկրում ապահովել մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների ամբողջական ծավալը։

4. Վերահաստատում է հետեւողական քաղաքական պայքարի իր հանձնառոււթյունը։

5. Կոչ է անում բոլորին միանալ Հայրենիքի փրկության շարժման պայքարին եւ ակտիվ մասնակցություն ունենալ այսօրվա հանրահավաքին։

6. Հայտարարում է, որ երկրում առկա եւ հետագա բոլոր բացասական զարգացումների միակ պատասխանատուն գործող ապազգային եւ կործանարար իշխանությունն է»,-ասված է հայտարարությունում»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ձերբակալվել են ԱԱԾ բերման ենթարկված՝ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը՝ նույն ֆեյք էջը վարելու կասկածով։ Դրանից հետո ֆեյքը շարունակել է գրառումներ կատարել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---