Ծառուկյան․ 17-ի հետ տարաձայնություն չկա, բայց հնարավոր ընտրություններին միայնակ կմասնակցենք

Ծառուկյան․ 17-ի հետ տարաձայնություն չկա, բայց հնարավոր ընտրություններին միայնակ կմասնակցենք

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստանը» արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում միայնակ է մասնակցելու դրանց, սակայն 17 կուսակցության հետ տարաձայնություններ չկան, հայտարարել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Տարաձայնություններ չկան։ 17 կուսակցությունների համար հիմնական խնդիրը հայրենիքի փրկությունն է, իսկ մնացած հարցերում կարող են տարբեր տեսակետներ լինել։ Երբ ներքին լարվածություն կա, այդ երկրում կայունություն և զարգացում չի կարող լինել։ Հարկավոր է վերացնել այդ լարվածությունը»,- հայտարարել է Ծառուկյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Ծառուկյանը ներկա է եղել Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին։ ԲՀԿ-ից ավելի վաղ ևս հայտարարել էին, որ ընտրությունների դեպքում միայնակ կմասնակցեն դրանց։

Ընթերցեք նաև․ Հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ Մանուկյանն ասում է՝ ողբալի տնտեսական վիճակ է, «վարչակազմը դուրս պիտի շպրտվի»

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---