Արա Սաղաթելյանը կալանավորվել է22 փետրվարի 2021 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Այդ մասին հայտնել է Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը։ Նա, ի թիվս այլ անձանց, ձերբակալվել էր «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջը վարելու կասկածով։ Դրանից հետո ֆեյքը շարունակել է գրառումներ կատարել։ Փաստաբանը հայտնել է, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սաղաթելյանին ձերբակալելու որոշումը, բայց բավարարել է քննիչի միջնորդությունը կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, տեղեկացնում է Panorama.am-ը։ Ենոքյանի խոսքով, որևէ փաստական տվյալ չկար, միակ բանը, որ կարող էր «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ հետ կապել Արա Սաղաթելյանին, երկուսն էլ օգտվել են Proton VPN սերվերի IP նույն հասցեից, ինչը տեխնիկապես բացառված չէ, կարող են հազարավոր մարդիկ օգտվել միայն Հայաստանից։ «Եթե մի համակարգչային ծրագրից մի մարդ օգտվում է օրինական եղանակով, այդ թվում Արա Սաղաթելյանը, այդ պայմաններում բոլորս էլ կարող էինք այդ VPN-ից օգտվել։ Դուրս է գալիս, որ հազարավոր մարդիկ կարող են մեղադրվել այդ կեղծ, թե իրական օգտատիրոջ «ղեկավարը» լինելու մեջ»,- ասել է պաշտպանը։ Սաղաթելյանին, նաև վերլուծաբան Կարեն Բեքարյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 226 (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածների հատկանիշներով: Բեքարյանը ձերբակալված է։ Նույն հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել նաև Մհեր Ավագյանին, ով ազատ է արձակվել. դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մհեր Ավագյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը, նաև դատարանը մերժել է Ավագյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Նույն գործի շրջանակում կալանավորված է նաև Արամ Լևոնի Սարգսյանը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |