ՊՆ ղեկավար․ ՀՀ-ն օպտիմալացնում է բանակի անձնակազմը

ՊՆ ղեկավար․ ՀՀ-ն օպտիմալացնում է բանակի անձնակազմը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանութան նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում մարտական գործողություններից հետո Հայաստանը բարեփոխում է բանակը, օպտիմալացնում անձնակազմը, ացնում սպառազինության և ռազմատեխնիկայի նոր համակարգերի։

«Բանակի բարեփոխում ՀՀ-ում ոչ միայն նախատեսվում է, այլ այն արդեն ընթացքի մեջ է, ընդ որում այդ գործընթացին անմիջական մասնակցություն ունեն նաև մեր ռուս գործընկերները»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա՝ բանակաշինությունն ընհանրապես հարատև գործընթաց է, իսկ Հարավային Կովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն այն դարձնում է առաջնահերթ։

«Անշուշտ, հաշվի առնելով հայտնի իրադարձությունները Ղարաբաղում և մարտկան փորձը, մենք արմատապես վերանայել ենք հետևյալ հարցերը՝ ըստ նշանակության մարտական և ընդհանուր անձնակազմի օպտիմալացում, առաջին հերթին մարտական բաղադրիչի ավելացման հաշվին, ընտրական վերազինում՝ առաջնահերթ ուղղություններով նոր համակարգերի և համալիրների կիրառմամբ, կադրային ներուժի պահպանում, սպաներով, պետծառայողներով և պայմանագրայիններով համալրման մակարդակի բարձրացում»,- ասել է Հարությունյանը։

Ըստ նրա՝ հիմնական ջանքերը կուղղվեն կառավարման համակարգերի, հետախուզության, ՌԷՊ, ՀՕՊ և անօդաչու ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու զարգացմանը։

ՊՆ ղեկավարը հիշեցրել է, որ հունվարի 25-30-ը ՀՀ-ում էին ՌԴ ՊՆ ներկայացուցիչները՝ ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանն աջակցելու նպատակով։ Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են հանձնարարականներ հետագա գործողությունների ՀՀ ԶՈւ արդիականացման շրջանակում միջոցառումնրի վերաբերյալ՝ շեշտը դնելով ռազմատեխնիկական բաղադրիչի վրա։

Ռուսական 102-րդ ռազմակայանը տեղակայվել է Հայաստանի տարածքում ըստ 1995թ. մարտի 16-ի պայմանագրի: Ռազմակայանի խնդիրն է ապահովել արտաքին սահմանների ռազմավարական կայունությունը, պաշտպանել Ռուսաստանի շահերն ու Հայաստանի անվտանգությունը, այդ թվում ռուսական և հայկական զորքերի համատեղ օպերատիվ կիրառման ճանապարհով, ըստ ՀԱՊԿ 1992թ. մայիսի 15-ի դրույթների: Ստորաբաժանումները տեղակայված են Գյումրիում ու Երևանում: 2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---