Այվազյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին ՀՀ-ում գործունեության համար

Այվազյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին ՀՀ-ում գործունեության համար

PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին նախարար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասիին` նրա պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել մշտական ներկայացուցչին Հայաստանում ծավալած գործունեության համար` մաղթելով նրան հաջողություններ իր հետագա աշխատանքում, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը հիմնվել է 1993 թ. և այդ ժամանակից աջակցում է մարդկային զարգացման մակարդակը բարելավելու և քաղաքացիներին բարեկեցիկ կյանքով ապահովելու նրանց ջանքերին: Անհրաժեշտության դեպքում այն հանդես է գալիս որպես միավորող ուժ` աջակցելով կառավարական և ոչ կառավարական դերակատարների միջև համագործակցությանն ու գործընկերությանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---