Հարությունյան. Հուսամ՝ ՌԴ ջանքերով Կովկասում տևական խաղաղություն կապահովվի

Հարությունյան. Հուսամ՝ ՌԴ ջանքերով Կովկասում տևական խաղաղություն կապահովվի

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հույս է հայտնել, որ ՌԴ հետ համատեղ ջանքերի շնորհիվ Կովկասում տևական խաղաղություն կապահովվի։

Նա հայտարարել է նաև, որ հայկական կողմը ելնում է նրանից, որ «Արցախի բնակչության անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Պաշտպանության բանակը»։

«Անշուշտ, շատ բան պետք է արվի ՊԲ մարտունակության վերականգնման և արդիականացման համար, բայց ամեն դեպքում դա պետք է արվի։ Երկրորդը՝ Հայատանը նախկինի պես մնում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և այդ պատմական առաքելությունը մենք երբեք մեզ վրայից չենք հանի»,-ասել է նախարարը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Եվ երրորդը, և գուցե ամենակարևորը, դա, անշուշտ, ռուսական ռազմական ներկայությունն է տարածաշրջանում, որի շնորհիվ սկզբից հաջողվեց հասնել հրադադարի, իսկ հետագայում՝ ուղղակի կանխել հումանիտար աղետը։ Կարծում եմ, որ ՌԴ հետ համատեղ ջանքերի շնորհիվ տևական խաղաղություն կապահովվի տարածաշրջանում»,-ասել է Հարությունյանը։

Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում մարտական գործողություններից հետո Հայաստանը բարեփոխում է բանակը, օպտիմալացնում անձնակազմը, ացնում սպառազինության և ռազմատեխնիկայի նոր համակարգերի։

Հարությունյանը հայտարարել է նաև, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ընդլայնման հարցում և որ ռազմակայանի մի մասը կարող է տեղակայվել երկրի արևելքում։

Հունվարի 25-30-ը ՀՀ-ում էին ՌԴ ՊՆ ներկայացուցիչները՝ ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանն աջակցելու նպատակով։ Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են հանձնարարականներ հետագա գործողությունների ՀՀ ԶՈւ արդիականացման շրջանակում միջոցառումնրի վերաբերյալ՝ շեշտը դնելով ռազմատեխնիկական բաղադրիչի վրա։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---