Ալիևը, Էրդողանն ու «Գորշ գայլերի» քաղթևի առաջնորդը Շուշիում դպրոցի հիմնարկեքին կմասնակցեն

Ալիևը, Էրդողանն ու «Գորշ գայլերի» քաղթևի առաջնորդը Շուշիում դպրոցի հիմնարկեքին կմասնակցեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մասնակցելու են Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Շուշիում դպրոցի հիմնարկեքին, փոխանցում է Ermenihaber-ը:

Ավելի վաղ Բահչելին հայտնել էր Շուշիում «Գորշ գայլերի» միջոցներով դպրոց բացելու մտադրության մասին, որը ողջունել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:

Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ էր հայտնվել 44-օրյա պատերազմի վերջին օրերին: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը: Հայտարարությանը հաջորդել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Դրան ի պատասխան՝ վարչապետը նշել էր, թե պատերազմի մեկնարկից ի վեր, երբ եղել են համաձայնության տարբերակներ, եթե ոչ ամենասկզբում, ապա X օրից Շուշին, որպես պատերազմի դադարեցման նախապայման եղել է օրակարգում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---